Անբավ ու Անճառ Տերն ես բոլորիս, փա՜ռք Քեզ հավիտյան,
Ամենատես ես, Ամենակարող, մեր ծով մեղքերից, խնդրում եմ, զատիր,
Ազատ մեզ դարձրու մահվան ճիրանից, հարություն մեզ տուր,
Անբավ ու Անճառ Տերն ես բոլորիս, փա՜ռք Քեզ հավիտյան:
Խնդրում եմ Քեզ, Տե'ր, արժանի արա ինձ՝ բազմամեղիս Քո խաղաղության,
Որ Քեզ գովերգեմ, Սուրբ Երրորդությանը հար փառաբանեմ, մեղքերից փրկիր,-
Անբավ ու Անճառ Տերն ես բոլորիս, փառք Քեզ հավիտյան,
Ամենատես ես, Ամենակարող, մեր ծով մեղքերից, խնդրում եմ, զատիր:
Հրաչյա Խաչիկի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ